Արթուր Ղազինյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (տեսանյութ)

12:05 • 06.09.21

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Ղազինյանի թեկնածությանը 4 պատգամավոր կողմ քվեարկեց, 8 պատգամավոր՝ դեմ։ Ղազինյանը եզրափակիչ ելությում ընդգծեց՝ այդ պաշտոնն իրենցից որևէ առավելություն, արտոնություն չի ներկայացնում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հույս հայտնեց, թե կներկայացվի նոր թեկնածու: