Թալիբները ձերբակալել են Քաբուլում հակապակիստանյան ցույցերը լուսաբանող հեռուստաալիքի օպերատորին
Թալիբները ձերբակալել են Tolo News հեռուստաալիքի օպերատորին, որը լուսաբանում էր Քաբուլում տեղի ունեցող հակապակիստանյան ցույցերը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հեռուստաընկերությունը՝ նշելով, որ օպերատորի տեսախցիկը նույնպես վերցրել են:
«Թալիբները թույլ չեն տվել մի շարք լրագրողների նկարահանումներ իրականացնել ցույցի վայրից: Նրանք ձերբակալել են նաև Tolo News-ի օպերատորին և առգրավել նրա տեսախցիկը»,- ասվում է հեռուստաալիքի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի աղ հայտնիէր դարձել, որ թալիբները կրակ են բացել ցույցի մասնակիցների ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ն ևս տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են գրոհայինները ցրում ցուցարարներին:










