Ուկրաինան ձգտում Է ԱՄՆ-ի հետ համաձայնագրեր կնքել անայցագիր ռեժիմի և ազատ առեւտրի գոտու մասին. Կուլեբա
Ուկրաինան ամերիկացի գործընկերների հետ բանակցություններում առաջ Է քաշում անայցագիր ռեժիմի և ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրեր կնքելու գաղափարը:
Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ հանդես գալով «Ազատ խոսք ICTV-ով» ծրագրի եթերում, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ամերիկացի գործընկերների հետ մշտապես բարձրացնում ենք անայցագիր ռեժիմի հարցը… Մենք ունենք այլ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ամերիկացիներին. դա Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտին Է, որովհետև մենք ցանկանում ենք ամրապնդել մեր տնտեսությունը, հարկավոր Է փող, եւ ցանկալի Է դրանք վաստակել ուժեղ տնտեսություն ունենալու շնորհիվ, որը թույլ Է տալիս ստեղծել ռեզերվներ, և, ինչպես Լեհաստանը, հետո դրանք ծախսել պաշտպանության վրա»,-ասել Է Կուլեբան:
Ինչպես հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատորները Կիևում անցկացված ճեպազրույցի ժամանակ հանդես եկան Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ պայմանագիր կնքելու աջակցությամբ:










