Մերձմոսկվայում տեսախցիկը ֆիքսել է բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի պահը

11:53 • 08.09.21

Համացանցում են հայտնվել մերձմոսկովյան Նոգինսկի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի կադրերը: Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի առավոտյան ինը հարկանի բնակելի շենքում, գրում է iz.ru-ն: 

Տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է կրակի ամպը ժայթքում երկրորդ և երրորդ հարկերի միջև, որից հետո ճակատային հատվածի մի մասն ընկնում է ասֆալտին:

Հիշեցնենք, որ այթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի: 

«Այս պահին կա ինը տուժած, այդ թվում՝ երկու երեխա: Փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գազի պայթյունից տուժել է վեց մարդ, այդ թվում ՝ հինգ և 11 տարեկան երկու երեխա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: