Ինդոնեզիայի բանտերից մեկում հրդեհ է բռնկվել. կա 40 զոհ

10:21 • 08.09.21

Ինդոնեզիայի Բանգեն նահանգի Տանգերանգ բանտում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ուղղիչ հիմնարկի ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ կան տուժածներ, նրանք հոսպիտալացվել են, նրանց թիվը հստակեցված չէ:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, բանտի շենքում հրդեհը սկսվել է չորեքշաբթի գիշերը, այժմ հրդեհը մարվել է: ՔԿՀ-ից տարհանում է իրականացվել: Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: