Մեծ Բրիտանիայում արագաչափը սխալի պատճառով ավելի քան 5 մլն ֆունտ ստերլինգով «տուգանել» է վարորդներին

22:39 • 09.09.21

Մեծ Բրիտանիայում արագաչափը սխալի պատճառով երեք տարում ավելի քան 5 մլն ֆունտ ստերլինգի տուգանք է գրանցել, ինչի մասին հայտնել է ոստիկանությունը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, արագաչափը տեղադրված է Սաութհեմփթոնում: Այն, ընդհանուր առմամբ,   2015-2017թթ. ընթացքում «տուգանել» է 51 049  վարորդի՝ 30 մղոն/ժամ արագության գերազանցման համար՝ չնայած, որ իրականում վարորդները որևէ խախտում չեն արել:

Այժմ ոստիկանությունը ընդունել է, որ արագաչափը սխալ տվյալներ է գրանցել: