Մուրադովն Ադրբեջանի ՊՆ ղեկավարին է ներկայացրել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար Միխայիլ Կոսոբոկովին

20:21 • 10.09.21

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ուրբաթ հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, որն ավարտել է իր ծառայությունը որպես Արցախում ժամանակավոր տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար:

Ինչպես նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, Մուրադովը պաշտպանության նախարարին է ներկայացրել ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար գեներալ -մայոր Միխայիլ Կոսոբոկովին: