Բրիտանական միապետական ընտանիքն ու թագուհին աջակցում են Black Lives Matter շարժմանը

17:01 • 10.09.21

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և թագավորական ընտանիքը Black Lives Matter շարժման կողմնակիցներ են: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին հայտնի է դարձել միապետական ընտանիքի ներկայացուցիչներից մեկի՝ Լոնդոնի առաջին սևամորթ լորդ-լեյտենանտ Քեն Օլիսայի խոսքից:

Օլիսան հայտնել է, որ թագավորական ընտանիքի անդամների հետ քննարկել է ռասայական հարցերը, հատկապես աֆրոամերիկացի Ջորդ Ֆլոյդի սպանությունից հետո:

«Սա խոսակցությունների թեժ թեմա է: Հարցն այն է, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի ստիպենք հանրությանը վերացնել այս խոչընդոտները»,- ասել է վերջինս:

Թագուհու ներկայացուցչի խոսքով՝ միապետը փորձում է միավորել բրիտանական հանրությանն ընդհանուր արժեքներով և արմատախիլ անել ռասայական նախապաշարմունքները: