ՌԴ-ում գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում. կա 3 զոհ  

12:14 • 11.09.21

 

ՌԴ Լիպեցկի մարզի Ելեցկի շրջանի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքի պատը մասնակի փլուզվել է, մահացել է 3 մարդ՝ 1971 թվականի ծնված կին, 1935 թվականի ծնված տղամարդ և 11-ամյա երեխա:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տուժել է վեց մարդ, այդ թվում՝9-ամյա աղջիկ: Միջադեպի պահին տանը, նախնական տվյալներով, 25 մարդ է գտնվել: Կատարվածի մասին հաղորդումն ստացվել է տեղի ժամանակով 0:52-ին (երևանյան՝ 1:52):  

Գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման համար:  

Հաղորդվում է, որ գազի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները 1,5 մլն ռուբլի  փոխհատուցում կստանան: