Մեքսիկայում ժայռը փլուզվել է բնակելի շենքերի վրա. կա 1 զոհ, փլատակների տակ գտնվողների հստակ թիվը հայտնի չէ (լուսանկարներ)

12:53 • 12.09.21

Մեքսիկայի Մեխիկո նահանգում տասը բնակելի շենք փլատակների է վերածվել սողանքի պատճառով: Հաղորդվում է մեկ զոհի  մասին, գրում է korrespondent.net-ը:

Լազարո Կարդենաս շրջանում նախօրեին ժայռ է փլուզվել: Քարերի բեկորների տակ հայտնված մարդկանց թիվը դեռ ճշտվում է:

Մինչ այժմ փրկարարներին հաջողվել է դուրս բերել չորս մարդու, նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն առաջընթացը դանդաղ է՝ նոր սողանքի վտանգի պատճառով:

ժայռի շարժը կարող էր պայմանավորված լինել սեպտեմբերի 7-ին երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով, որը զգացվել էր մի քանի նահանգներում: Ավերված տների բնակիչներին տեղեկացվել է փլուզման վտանգի մասին: