Սոմալիի վարչապետն արգելել է առանց իր թույլտվության Կենտրոնական բանկի հաշիվներից գումար հանել

16:33 • 12.09.21

Սոմալիի վարչապետ Մուհամեդ Հուսեյն Ռոբլեն արգելել է նախարարություններին, պետական ծառայություններին և ընկերություններին առանց իր թույլտվության գումարներ հանել երկրի Կենտրոնական բանկի (ԿԲ) հաշիվներից:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, արգելքը վերաբերում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած ֆինանսական միջոցներին: 

Այս քայլը, ինչպես նշում է աղբյուրը, արտացոլում է վարչապետի և Սոմալիի նախագահ Մուհամեդ Աբդուլահի Մուհամեդ ներքիբն տարաձայնությանների և դիմակայության ուժեղացումը: