ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո առաջին առևտրային ինքնաթիռն է վայրԷջք կատարել Քաբուլում

14:15 • 13.09.21

 ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանում առաջինը վայրԷջք է կատարել պակիստանյան ավիաուղիների առևտրային չվերթը: Այդ մասին հաղորդել է Al-Arabiya հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ֆրանսպրես» գործակալության համաձայն, ինքնաթիռում եղել է ոչ ավելի, քան 10 մարդ:

Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրել են հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Լույս օգոստոսի 31-ն ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: