Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները
22:21 • 13.09.21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Այս մասին հայտնում է Կառավարությունը:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
Placeholder










