Թալիբներն Աֆղանստանի փոխնախագահի տանը ոսկու ձուլակտորներ և 6 միլիոն դոլար են գտել (տեսանյութ)
«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տանը գտել են 6,5 մլն դոլար և ոսկու ձուլակտորներ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է աֆղան ակտիվիստ Մուհամեդ Ջալալը:
Նրա խոսքով ՝ «սա ընդամենը այսբերգի գագաթն է»: Խուզարկություններն իրականացվել են Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից՝ «Թալիբան» շարժման ղեկավարած գործողության շրջանակում: Բոլոր հայտնաբերված իրերն առգրավվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Սեպտեմբերի 8-ին Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Զահիր Աքբարը հավաստիացրել է, որ Ամրուլլահ Սալեհը գտնվում է Փանջշերում և շարունակում է իրականացնել լիազորությունները: Դիվանագետը հիշեցրել է, որ Սալեհի՝ որպես պետության ղեկավարի տեղակալի կարգավիճակը երաշխավորված է Աֆղանստանի սահմանադրությամբ:
This is the video of money stolen by Amrullah Saleh. Around 6.5 million US dollars and goldbricks were found at his house. This is only the tip of the iceberg. pic.twitter.com/8hQR5nsdWB
— Muhammad Jalal (@MJalal700) September 13, 2021










