Նոր Զելանդիայի բնիկները պահանջում են անվանափոխել երկիրը
Նոր Զելանդիայի Մաորի կուսակցությունը, որը միավորում է երկրի մաորի բնիկներին, ստորագրահավաք է սկսել՝ երկրի անունը պաշտոնապես տեղական անունով (Աոտեարոա) փոխելու պահանջով, գրում է The Guardian-ը:
Ստորագրահավաքի հեղինակները կարծում են, որ Նոր Զելանդիան պաշտոնապես կարող է փոխել իր անունը հինգ տարվա ընթացքում:
«Աոտեարոան անուն է, որը կմիավորի երկիրը, այլ ոչ թե կբաժանի այն», - նշում են նրանք:
Բացի այդ, նրանք կոչ են անում իշխանություններին երկրի բոլոր քաղաքներին վերադարձնել իրենց սկզբնական` մաորի լեզվով անուններով:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն ավելի վաղ ասել էր, որ երկրի անվան փոփոխության հարցը օրակարգում չէ, բայց նա կողմ է արտահայտվել Աոտեարոա անվան առավել լայն կիրառմանը:










