24-ամյա վարորդը Opel-ով Պռոշյան գյուղի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, տապալել գազատար խողովակի երկթաբետոնե հենասյունը և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. shamshyan.com

18:53 • 15.09.21

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 16:20-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Հարությունյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, հիմքից պոկել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվելով քարերին, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: 

Վթարի հետևանքով տուժածներ չկան:  Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը և նրա եղբայրը, ով եղել է ավտոմեքենայում, հրաժարվել են բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, որ չեն տուժել վթարից: