Պարեկային ծառայության ավտոմեքենան Իսակովի պողոտայում ընկել է փոսի մեջ, ապա տապալել ցուցանակն ու բախվել պատին․ shamshyan.com

21:50 • 15.09.21

Այսօր ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին:
 
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Թե ով է փոխհատուցելու վնասը, դեռևս պարզ չէ, և թե ովքեր են դրա համար պատասխանատու, դրա պատասխանը երևի քաղաքապետարանում կիմանան:
 
Մանրամասները՝ սկզբնաբյուրում։