ՀԱՊԿ-ն անհրաժեշտ ռազմական օգնություն կտրամադրի Տաջիկստանին Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման պարագայում. Զաս
Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ երկրները միակարծիք են և օգնություն ցույց կտան Տաջիկստանին Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԳ նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի ավարտին:
Վերջինս ընդգծել է, որ իրավիճակն Աֆղանստանում հատկապես անհանգստացնում է ՀԱՊԿ-ին: «ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները միակարծիք են և ևս մեկ անգամ հաստատեցին ընդհանուր դիրքորոշումը: ՀԱԿՊ հարավային սահմաններին իրավիճակի սրման դեպքում Տաջիկստանին անհրաժեշտ ռազմական և դիվանագիտական օգնություն կցուցաբերվի»,- ասել է Զասը:
ՀԱՊԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել ընդլայնել Աֆղանստանի բնակչությանը հատկացվող հումանիտար օգնությունը:










