Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը

11:01 • 16.09.21

Դուշանբեում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, բացելով միջոցառումը, հայտարարել է, որ
ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների և սպառնալիքների ժամանակաշրջանի հետ: 

Այդուհանդերձ, հավելել է նա, հնարավոր է եղել ապահովել արտաքին քաղաքական դիրքորոշումների քաղաքական փոխազդեցության և համակարգման բարձր մակարդակ: