Նոր Կեսարիա համայնքում շչակ կգործարկվի
09:40 • 16.09.21
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Խնդրում ենք չանհանգստանալ:
Placeholder










