Երկար ժամանակ է, որ Կառավարությունից նպաստները չեն տրվում. որոշ մարդիկ մինչև հիմա ապրում են վագոն-տնակներում, իրենց ավտոմեքենաներում․ տեղահանված հադրութեցի
Արցախի ու Հայաստանի կառավարություններն աչքաթող են արել մեր պահանջները: Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութից տեղահանված քաղաքացիներից մեկը:
«Արդեն երկար ժամանակ է, որ կառավարությունից նպաստները չեն տրվում: Պատճառաբանում են, որ ուրիշ ծրագրեր կիրականացնեն»,-ասաց նա՝ նշելով, որ կառավարության դիմաց հավաքվելու հիմնական պահանջն իրենց բնակարանով ապահովելն է:
«Շուտով ձմեռ է. մարդիկ կան, որոնք 4-5 անգամ տուն են փոխել, մեծ վարձավճարներ են տալիս, ու առանց տանիքի դժվար է լինելու: Տեղեկություններ կան, որ որոշ մարդիկ մինչև հիմա ապրում են վագոն-տնակներում, իրենց ավտոմեքենաներում, հյուրատներում: Հյուրատներից արդեն հանել են բնակիչներին, չգիտեն՝ որտեղ պետք է մնան: Պահանջում ենք, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ծրագրեր մշակեն, այս մարդկանց բնակարաններով ապահովեն»,-ասաց տեղահանված հադրութեցին՝ նշելով, թե իրենք առաջարկել են նաև Հայաստանում ավան ստեղծել:
Մանրամասները՝ տեսանյութում:










