Ձերբակալվել է Վորոնեժում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման և 3 մարդու սպանության համար կասկածվողը
Վորոնեժի մարզի Պոդգորենսկի շրջանում Լիսկի քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման և երեք հոգուց բաղկացած ընտանիքի սպանության համար կասկածվող անձը բերման է ենթարկվել, գրում է Life-ը:
Նախնական տվյալներով, խոսքը 54-ամյա Վիկտոր Մ.-ի մասին է՝ ծնունդով Վոլչանսկի գյուղից: Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին և պատասխան կրակով վիրավորվել է:
Հիշեցնենք, որ Լիսկիում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին`ժամը 5:30-ին: Հարձակվողին հաջողվել է փախչել մեքենայով: Ապա սպանված մոր և երկու երեխաների մարմիններ են հայտնաբերվել մոտակա գյուղում: Քննչական կոմիտեն հաստատել է ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման և ընտանիքի սպանդի միջև կապը:










