«Գալաքսի» ընկերությունների խումբը ռոք համերգով նշել է իր 22-ամյակը (տեսանյութ)

15:22 • 18.09.21

Դասական ռոք երաժշտություն՝ սիմֆոնիկ հնչողությամբ, այս բացառիկ ձևաչափով «Գալաքսի» ընկերությունների խումբը երախտիքի երեկո էր կազմակերպել իր հիմնադրման 22-ամյակի առթիվ: 

«Այս երեկոն շնորհակալության երեկո է մեզ համար, ու սա նաև «Գալաքսի»-ի հիմնադիրների ուղերձն է, որ միավորված լինենք ու հավատանք ապագային, որ սպասվում է»,- նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը:

«Գալաքսի»-ում ներառված է 15 ընկերություն, որոնք տարիների ընթացքում հեղինակություն և բարձր վարկանիշ են ձեռք բերել՝ հեռահաղորդակցության «Յուքոմ» կապից մինչև «Պանդորա» զարդերի բրենդ: 

Իր ապրանքներով և ծառայություններով «Գալաքսի»-ն մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն:

Այս խոշոր հոլդինգը միայն նախորդ տարի պետբյուջե հարկ է վճարել ավելի քան 22 մլն դոլար, իսկ տեղական գնումների համակարգը կազմել է 36 մլն դոլար:

«Գալաքսի»-ի ներկայացուցիչների պնդմամբ սա կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով հատկապես ճգնաժամային և հետճգնաժամային վիճակներում բիզնեսի առանցքային դերը. Հայաստանը դժվարին օրեր ապրեց պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով: 

«Մենք ներկայացված ենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև հայկական կապիտալի հենքով բիզնես-մշակույթը ներկայացվածություն ունի նաև տարածաշրջանում՝ ներառյալ Վրաստանում և Բելառուսում»,- տեղեկացրեց «Գալաքսի» ընկերությունների խմբի հանրային հարաբերությունների ղեկավար Վահան Դիլանյանը:

ԿՍՊ և գործընկերության ղեկավար Արմեն Խաչիկյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ ամիսներին հրապարակվեց ազդեցության զեկույցը, որի համաձայն՝ «Գալաքսի»-ն

Հայաստանի ամբողջ տնտեսության մեջ ունի 1,2  տոկոս մասնակցություն: 

ՀՆԱ-ի վրա այսպիսի ազդեցություն ունենալով՝ «Գալաքսի»-ն փորձում է բարձրացնել տնտեսության և քաղաքացիների կյանքի որակի ցուցանիշները:

Մանրամասները՝ տեսանյութում: