Քաբուլում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ

12:40 • 18.09.21

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ վիրավորվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է աֆղանական TOLO News հեռուստաընկերությունը:

Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան: Դեռևս հայտնի չէ, թե ով է պատասխանատու պայթյունի համար: