Լարված իրավիճակ` Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման ենթարկեցին սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնակատարության դեմ բողոքող քաղաքացիներին (տեսանյութ)

15:37 • 18.09.21

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա է տեղի ունենում` սեպտեմբերի 21-ին Անկախության տոնին նվիրված տոնակատարությունը չեղարկելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից երթով շարժվելու են Հանրապետության հրապարակ։

Ակցիան հսկում են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ և կարմիր բերետավորներ:

Ակցիայի մասնակիցները բարձրախոսով հայտնեցին, որ շարունակելու են պայքարել, ինչքան էլ իրենց բերման ենթարկեն։ Իրավիճակը լարվեց, սկսվեց քաշքշուկ, ինչից հետո ոստիկանները պատ կազմեցին և սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին`թույլ չտալով նրանց շարժվել հրապարակ։