Կարծում եմ` որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը. մանր գործողություններ են՝ ավելի շատ միտված մարդկանց հույզերի վրա ազդելուն. Սիմոնյանը՝ երեխաների տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասին

18:24 • 18.09.21

Արցախի երեխաների տեղափոխող ավտոբուսը կանգնեցնելը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանր գործողություններով մարդկանց հույզերի վրա ազդել է համարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով  Գորիս–Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված`ադրբեջանցիների կատարած գործողությունները։

«Կարծում եմ`որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը: Ապարդյուն մանր գործողություններ են, որոնք ավելի շատ միտված են մարդկանց  հույզերի վրա ազդելուն, բայց չի ստացվելու »,– նշեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը, պոկել վրան փակցված Արցախի դրոշը, գոռգոռոցներով իջեցրել երեխաներին: