Ճապոնիայում հզոր թայֆունի հետևանքով կան վիրավորներ, 7200 տուն մնացել է առանց էլեկտրականության, երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է
Ճապոնիայում «Չանգսու» թայֆունի հետևանքով առնվազն հինգ մարդ է տուժել, հայտնում է Kyodo-ն:
«Առնվազն հինգ մարդ վիրավորվել է», - հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով իշխանությունների տվյալները:
Բացի այդ, եղանակային պայմանների վատթարացման պատճառով շատ չվերթներ չեղարկվել են, իսկ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է:
Նշվում է, որ մոտ 7,2 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության:
Ավելի վաղ Ճապոնիայի օդերևութաբանական գրասենյակը զգուշացրել էր, որ երկրին է մոտենում ուժեղ թայֆուն:










