Լուկաշենկոն հաստատել է Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու պատրաստակամությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է պատրաստակամությունը երկրում Սահմանադրության հարցով հանրաքվե անցկացնելու մասին:
«Առջևում մենք հանրաքվե ունենք: Մենք ստիպված կլինենք այն անցկացնել, համոզել մարդկանց, թեև առանձնապես չենք լարվելու, մենք պարզապես մարդկանց կպատմենք, թե ինչ փոփոխություններ են մեզ սպասվում Աահմանադրության հետ կապված, որպեսզի մեզ չմեղադրեն, որ այստեղ բռնի կերպով պահում ենք իշխանությունը և մեզ ենք հարմարեցնում Սահմանադրությունը», -ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:
Բելառուս առաջնորդն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնյաները պետք է աշխատանք տանեն մարդկանց հետ:
«Եթե ցանկանում ենք աջակցություն ստանալ բելառուս բնակչության կողմից, պետք է աշխատել ժողովրդի հետ»,-ասել է Լուկաշենկոն՝ շեշտելով, որ այդ գործընթացը կազմակերպելը նաև տեղական իշխանության խնդիրներից է:
Հիշեցնենք, որ 2020 թվականին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում բարձրացած բողոքի ալիքի ֆոնին Լուկաշենկոն հայտարարել էր սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին և պատրաստակամություն հայտնել նախագահի լիազորությունների մի մասն այլ իշխանական ճյուղերի փոխանցել:










