Ակնայում ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել էքսկավատորի վարորդը  

12:40 • 21.09.21

 

Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնայի շրջանի Բաշ Գարվանդ գյուղում վերանորոգման աշխատանքների ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել էքսկավատորով աշխատանքներ իրականացնող  Զաֆար Աղաևը (1972 թվականին ծնված): Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: