Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված տոնական համերգը (տեսանյութ, լուսանկարներ)

20:13 • 21.09.21

Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Միջոցառման մեկնարկին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։