Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում էլեկտրաշչակ է գործարկվելու․ ԱԻՆ
09:57 • 21.09.21
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա էլեկտրաշչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ:
Placeholder










