Երևանում Isuzu բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և տապալել հենասյունը, մի քանի շենքերի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է. shamshyan.com

18:57 • 22.09.21

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 10:230 –ի սահմաններում Երևանի բնակիչ Համբարձում Ստեփանյանը իր վարած Isuzu մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գոգոլի փողոցի թիվ 5 հասցեում բախվել է գազատար խողովակներին:
 
 Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղակությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով գազատար խողովակների որոշ հատվածներ վնասվել են, պոկվել է գազատար խողովակի երկաթե հենասյունը:

 
Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների գազի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և մի քանի  ժամ աշխատանքներ են իրականացրել՝ վթարը վերացնելու ուղղությամբ:

Վարորդ Հ. Ստեփանյանը  տեղում  ենթարկվել  է սթափության փորձաքննության,  պարզվել է,  որ նա եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։