Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահին հրավիրել է Իրան

15:27 • 23.09.21

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել  է պաշտոնական այց կատարել Իրան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA-ն:

Տեղեկության համաձայն՝ հրավերի պաշտոնական նամակը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին է ներկայացրել ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: