ԱԺ-ն առաջին ըներցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին (տեսանյութ)

10:59 • 24.09.21

Ազգային ժողովն առաջին ըներցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում:

Համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից:

Նախագծին կողմ են քվեարկել 59 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ։

Քվեարկության չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։