Աֆղանստանցի փախստականները հարձակվել են ամերիկուհի զինծառայողի վրա

11:16 • 25.09.21

Ամերիկուհի զինծառայողներից մեկը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել մի խումբ աֆղան փախստականների կողմից, որոնք տեղակայվել են ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի ռազմաբազայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռազմաբազակից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19֊ին։

Ամերիկյան զորքերի` Աֆղանստանից հեռանալուց հետո ԱՄՆ իշխանությունները համաձայնել են տասնյակ հազարավոր աֆղան փախստականների ընդունել։

Գործի քնությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Նշվում է, որ կատարվածից հետո անվտանգության միջոցառումները խստացվել են։