ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնովիրուս է հայտնաբերվել ընտանի ժանտաքիսի մոտ

15:05 • 25.09.21

ԱՄՆ֊ում արձանագրվել է ընտանի ժանտաքիսի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքը։ Ինչպես հաղորդում է lenta.ru-ն` հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությանը, միջադեպը գրանցվել է Ֆլորիդա նահանգում։

Գերատեսչությունից հայտնել են, որ կենդանու մոտ հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել, ժանտաքիսը հազում և փռշտում էր։ Բժիշկները փորձանմուշ են վերցրել կենդանուց և հետազոտության արդյունքում պարզել, որ օրգանիզմում կորոնավիրուս կա։

Նախարարությունից նշել են, որ կենդանուն վիրուսը, ամենայն հավանականությամբ, փոխանցվել է մարդուց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ կենդանաբանական այգիներում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել կենդանիներին։