Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուրում

11:42 • 27.09.21

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են․ «Դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին։

Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին»։