Mercedes G-ն «Բելաջիո» ռեստորանի մոտ դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել 3 մեքենայի. երիտասարդը վիրավորական արտահայտություններ է արել պարեկների հասցեին. shamshyan.com (լուսանկարներ)
Սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40–ի սահմաններում Mercedes G մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ դեպի Հերացու թունել ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել Opel մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել մեկ այլ Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաներին:
Պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի խցանում տեղի չունենա: Նրանք դեպքի վայրում հավաքված մի քանի երիտասարդի հորդորել են, որպեսզի սահմանազատված գոտուց դուրս գան, սակայն նրանցից մեկն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել պարեկների նկատմամբ, վիրավորական արտահայտություններ արել։ 












