Քաբուլի համալսարանի նոր ռեկտորը կանանց արգելել է համալսարանում սովորել

16:39 • 28.09.21

Քաբուլի համալսարանի նոր ռեկտորը, որը նշանակվել է «Թալիբան» արմատական շարժման կողմից, հայտարարել է, որ կանանց այժմ արգելվում է դասավանդել կամ սովորել այս հաստատությունում, քանի դեռ չի հաստատվել «իսկական իսլամական կարգը», հայտնում է ՏԱՍՍ-ը:
 
«Ձեզ եմ փոխանցում իմ խոսքերը՝ որպես Քաբուլի համալսարանի ռեկտոր: Մինչև բոլորի համար իսկական իսլամական միջավայր չապահովվի, կանանց չի թույլատրվի մուտք գործել կամ աշխատել համալսարաններում: Սկզբում իսլամը»,- ալիքը մեջբերել է ռեկտոր Մուհամմադ Աշրաֆ Գայրաթին:

Աֆղանստանի հիմնական համալսարանի այս քաղաքականությունը համահունչ է 1996-2001 թվականների ընթացքում թալիբների կողմից հաստատված նախկին կանոններին, որոնց համաձայն`կանանց արգելվում էր մտնել հասարակական վայրեր` առանց արական ազգականի ուղեկցությամբ, մերժվում էր կրթություն ստանալու հնարավորությունը: