Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

16:47 • 30.09.21

3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆոկա գյուղի մոտակայքում, Դմանիսիից 22 կիլոմետր դեպի արևմուտք (Թբիլիսիից 58.5 կիլոմետր հեռավորության վրա): Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 02:44-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: