Էկվադորի բանտում բախումների հետևանքով զոհվել է 116 մարդ

10:13 • 30.09.21

Էկվադորի արևմտյան Գուայակիլ քաղաքի բանտում բախումների հետևանքով առնվազն 116 մարդ է զոհվել, 80-ը` վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության նախագահ Գիլյերմո Լասոյի հայտարարությանը:

«Սա շատ ողբերգական իրադարձություն է: Այս պահին հայտնի է 116 զոհվածի և մոտ 80 վիրավորի մասին: Նրանք բոլորը կալանավորներ են», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Լասոյի խոսքով՝ նա հրամանագիր է ստորագրել երկրի քրեակատարողական համակարգում 60 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին՝  «կարգուկանոնը վերականգնելու և բռնության նոր դրվագներ կանխելու նպատակով»:

Ըստ իշխանությունների՝ փոխհրաձգության պատճառը տարբեր խմբավորումների ներկայացուցիչների միջև հակամարտությունն էր: Բանտում իրավիճակը վերահսկողության տակ է առնվել: