Մեքսիկայում հանցախմբի անդամները ծնկի են բերել և գնդակահարել 20 մարդու, ապա դիերը տարել քաղաքապետի շտաբ-գրասենյակի մոտ (լուսանկարներ, տեսանյութ)

20:50 • 01.10.21

Մեքսիկայում հանցախմբերից մեկը հրապարակել է շոկային տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են դրա անդամներն անտառում գնդակահարում հակառակորդ հանցախմբի 20 անդամի՝ նրանց կողք կողքի շարք կանգնեցնելով:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել երկրի հարավարևմտյան հատվածում՝ Գուերերո նահանգում:

Los Tlacos հանցախմբի անդամները հակառակորդ  La Bandera հանցախմբին մեղադրել են «անմեղ մարդկանց կտտանքների ենթարկելու և սպանելու համար», ինչից հետո նրանց ստիպել են ծնկի գալ ու գնդակահարել են:

Դրանից հետո սպանվածներից առնվազն չորսի դին հայտնաբերվել է Իգուալա քաղաքի քաղաքապետի նախընտրական շտաբ-գրասենյակի մոտ: Մյուս դիերը չեն հայտնաբերվել:

Authorities have only found four of the 20 alleged members of a gang known as La Bandera who were kidnapped and killed by Los Tlacos cartelAn alleged cartel member of Los Tlacos points his gun at one of the 20 members of La Bandera

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տեսանյութը պարունակում է գրաֆիկական տեսարաններ: Նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել: