Հրապարակվել է ՌԴ-ում ԻՊ-ի հրահանգով ահաբեկչություն նախապատրաստող տղամարդու ձերբակալման տեսանյութը
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Կարաչաևո-Չերկեսիայի բնակչի ձերբակալության համար իրականացված հատուկ գործողությունները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջինս ահաբեկչական գործողություններ էր ծրագրում:
Երիտասարդը, որը ծնվել է 2001 թվականին, խոստովանել է, որ հարձակումներ էր ծրագրում իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ: Նրա մոտից ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու համար նախատեսված բաղադրամասեր և գործիքներ են առգրավել:
Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր, որ ահաբեկչությունը նախապատրաստվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հրահանգով:










