«Բարի լույս, Վրաստան». Սաակաշվիլին հայտնել է, որ վերադարձել է հայրենիք

10:04 • 01.10.21

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբության էջում հայտնել է, որ արդեն ժամանել է Վրաստան:

«Բարի լույս, Վրաստան, արդեն այստեղ եմ 8 տարի անց»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ սոցցանցում գրել է գործիչը:

Սաակաշվիլին ավելի վաղ հայտնել էր հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հայրենիք վերադառնալու մտադրության մասին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով այդ հայտարարոթյանը, վստահեցրել էր, որ Վրաստան ժամանելուն պես վերջինս կձերբակալվի: