Սաակաշվիլիի կուսակցությունից հայտնել են՝ երբ նա կներկայանա հանրությանը

15:18 • 01.10.21

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնապես հանրությանը կներկայանա հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ավարտի պես՝ ընտրատեղամասերի փակվելուց հետո:

Ինչպես փոխանցում է  Новости-Грузия-ն, այս մասին հայտնել է «Միասնական ազգային շարժում» ընդդիամդիր կուսակցության անդամ Մուրման Դումբաձեն:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ վերադարձել է Վրաստան և կարճատև տեսանյութ էր հրապարակել Բաթում քաղաքից:

Երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը, մինչդեռ հաղորդվում է, որ քաղաքական գործիչը ցուցադրել է Կիև-Թբիլիսի չվերթի տոմսը, որով թռիչքի ժամանակը 23:05-ն է: