Գազայի 2 բնակիչ փորձել է Իսրայելի տարածք մտնել նռնակներով լի պայուսակով

15:29 • 02.10.21

Իսրայելցի զինվորները ձերբակալել են Գազայի երկու բնակչի, որոնք փորձել են մուտք գործել հրեական պետության տարածք: Նրանցից առգրավվել են նռնակներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

«Այսօր առավոտյան զինվորականները ձերբակալել են երկու կասկածյալի, որոնք փորձել են Գազայի հատվածից սահմանային ցանկապատով անցնել Իսրայել: Կասկածյալներից առգրավվել է մի պայուսակ նռնակ», - ասված է հայտարարության մեջ:

Ձերբակալվածներին հարցաքննության են տարել անվտանգության ծառայություններ: