Սաակաշվիլիի նոր ընկերուհին դիմել է Զելենսկիին, ԱՄՆ-ին և ԵՄ-ին՝ խնդրելով պաշտպանել քաղաքական գործչին
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամ Ելիզավետա Յասկոն, որը սիրային հարաբերություններ ունի Վրաստանի ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, Ուկրաինայի իշխանություններին, ինչպես նաև ԵՄ-ին և ԱՄՆ-ին կոչ է արել պաշտպանել նրան:
«Սեփական պետության համար սերը և պայքարն ազնիվ գործ է: Եվ ես պաշտպանում եմ նրա պայքարը ... ես դիմում եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը, Ուկրաինայի նախագահի գրասենյակին, Վրաստանում Ուկրաինայի դեսպանությանը, Վլադիմիր Զելենսկիին (Ուկրաինայի նախագահ - խմբ.), Դենիս Շմիգալին (վարչապետ), Դմիտրի Կուլեբային (արտաքին գործերի նախարար)», - գրել է Յասկոն «Ֆեյսբուք»-ում ՝ հավելելով, որ «Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և իրենք պետք է պաշտպանենք իրենց քաղաքացիներին»:
Նա նաև դիմել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին, նշել այլ կազմակերպություններ և գերատեսչություններ՝ Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունները ՄԱԿ-ում, ԵԽ-ում, Ուկրաինայում և Վրաստանում ԱՄՆ դեսպանատները, ԵՄ-ում Ուկրաինայի առաքելությունները, ԵՄ-ում Վրաստանի առաքելությունները և այլն:
Ուրբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հայրենիքում: Մինչ այդ, նախկին նախագահն ասել էր, որ մտադիր է տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրություններին վերադառնալ հայրենիք:
Վրաստանում նա գտնվում էր ներքին հետախուզման մեջ, անցնում է մի քանի քրեական գործով, և իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես: Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին գործով նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, մյուսով`վեց: Բացի այդ, Սաակաշվիլին անցնում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերով: Բոլոր դատարանները շարունակում են դրանք քննել:










