Եվրամիությունը դիտարկում է ռազմական առաքելության ստեղծումն Ուկրաինայում. Die Welt
Եվրամիությունը ծրագրում է անկախ ռազմական, ուսումնական առաքելություն ստեղծել «ԵՄ ռազմական խորհրդատվական և ուսումնական առաքելություն Ուկրաինայում» (EUATM) խորագրով:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հայտնել է գերմանական Die Welt պարբերականը՝ վկայակոչելով Արտաքին հարցերով եվրոպական ծառայության ներքին փաստաթղթին: Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն այդպիսով ձգտում է աջակցել ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը, իսկ առաքելության ստեղծումը պայմանավորված է Ուկրիանայի հետ սահմանին Ռուսաստանի կողմից «շարունակվող ռազմական գործունեությամբ»:
Գերմանական պարբերականի տվյալներով՝ հուլիսի վերջին Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները գաղտնի նամակներ են գրել եվրոպական քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ խնդրելով ԵՄ-ի ռազմաուսումնական առաքելություն տրամադրել: Կիևի ներկայացրած գլխավոր պատճառաբանությունն այն էր, որ ապրիլին Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 300 000 ռուս զինվոր է եղել տեղակայված:
Ներկա պահին Ուկրաինայում երկու քաղաքացիական առաքելություն է գործում, որոնցից խոշորագույնը Եվրամիության խորհրդատվական առաքելությունն է (EUAM): Այն գործարկվել է 2013 թվականին՝ Ղրիմի՝ ՌԴ կազմում ընդգրկվելուց հետո:










