ՀՀ տարածքում, այսօրվանից սկսած, ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի, Սյունիքի նախալեռներում՝ թաց ձյան տեսքով

14:47 • 04.10.21

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 4-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում