Վրաստանի բանտում գտնվող Սաակաշվիլին ասել է՝ ով է իր պաշտոնական խոսնակը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իրեն պաշտոնական խոսնակ է նշանակել: Այս մասին հայտնում է «Sputnik Վրաստան» Telegram ալիքը:
Նա Սաակաշվիլիի ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան է: Նշվում է, որ այժմ նա հանդես կգա Ռուսթավիի բանտում գտնվող նախկին նախագահի անունից:
Հոկտեմբերի 1-ին Վրաստանի իշխանությունները բերման են ենթարկել Սաակաշվիլիին այն բանից հետո, երբ նա ութ տարվա բացակայությունից հետո վերադարձել է երկիր: Նա ասել էր, որ Վրաստան է եկել ՏԻՄ ընտրություններից հետո բողոքի ակցիաներին մասնակցելու համար:










